Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

««Թևանիկը» միակ ֆիլմն է Արցախյան ազատամարտի մասին»

««Թևանիկը» միակ ֆիլմն է Արցախյան ազատամարտի մասին»
06.05.2014 | 12:35

Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն արդեն «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին է: Հաջորդիվ այն կներկայացվի Կաննի կինոշուկայում:

Ինչպես նկատեց ռեժիսոր Վիգեն ՉԱԼԴՐԱՆՅԱՆԸ` «Թևանիկը» պատերազմի թեմատիկայով է, բայց սիրո մասին է, ֆիլմի ռեժիսուրան խորն է, հետաքրքիր, մոտեցումը`ազնիվ:
Անդրադառնալով irates.am-ի «Արցախյան ազատամարտի մասին նկարահանած ֆիլմերն, ասում են, չստացված են, «Թևանիկն» ինչո՞վ է տարբերվում» հարցին` ռեժիսորն ասաց, որ բնավ չի ուզում թերագնահատել նախորդ ֆիլմերը, բայց իր կարծիքով, «Թևանիկը» միակ ֆիլմն է Արցախյան ազատամարտի մասին, մյուս ֆիլմերը առնչվում են թեմային. ««Թևանիկը» Ճշմարիտ ֆիլմ է և կարծես ականատեսի աչքերով է, չնայած ռեժիսորն ընդամենը 10 տարեկան է եղել, երբ սկսվել է պատերազմը»:
Եթե Ջիվան Ավետիսյանի ֆիլմն ազատամարտի մասին պատմող առաջին ֆիլմն է, ուրեմն մենք մեծ բաց ունեք, այսօրվա սերունդը պիտի ճանաչի մեր օրերի հերոսամարտը նաև ֆիլմերի միջոցով` նկատեցի:
«Մենք ընդհանրապես բաց ունենք ճշմարիտ արվեստի, անկախ նրանից` ինչ թեմա է: Շատ թեմաներ ունենք: Նաև Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է մոտենում: Խնդիրը ազգային թեմաներով ֆիլմ նկարահանելը չէ, այլ բարձր արվեստով նկարահանելն ու հուզելը, ինչն այսօր ավելի առաջնահերթ է, քան սիրողական մոտեցմամբ այդ թեմաները շոշափելն ու ավերելը»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2066

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ